ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենառուսամետ «արևմտականը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշի ուշով հետևելով աշխարհաքաղաքական վարիացիաների՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան և ԼՂ հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գլոբալ առճակատումը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև չի ավարտվել։ Ըստ էության, գլոբալ միտումներում խոշոր փոփոխություններ չեն սպասվում, ընդհանուր առմամբ աշխարհը գտնվելու է լուրջ տուրբուլենտության գոտում։

Թերևս նորություն չէ, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր համար առանցքային է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, չնայած այն բանին, որ նա կուրորեն վստահեցնում է, որ «վեկտորի փոփոխություն չի լինելու», որ «ՀՀ և ՌԴ հարաբերությունները լավագույնն են իրենց պատմության ընթացքում»։ Միևնույն ժամանակ նկատում ենք, որ Փաշինյանի իշխանությունը, չնայած իրենց ցանկությանը, մտերմանալ արևմտյան երկրների հետ, չեն շտապում այդ քայլին դիմել, քանի որ Հայաստանը լուրջ օգուտներ է ստանում Ռուսաստանի հետ իր ներկայիս հարաբերություններից ու ԵԱՏՄ անդամակցությունից։

Հետևելով այս զարգացումներին՝ պարզ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերություններում գլոբալ փոփոխություններ դժվար թե լինեն, սակայն կարծում եմ փաշինյանական սատելիտների մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք հավատում են, որ հենց այդպես էլ լինելու է, և Արևմուտքը դառնալու է Ռուսաստանին այլընտրանք ու մի բան էլ ավելի։ Առավել հատկանշական ու ուշագրավ են հատկապես ՀՀ-ից հնչող այն հայտարարությունները, ըստ որի՝ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դժգոհ չէ, այլ միայն՝ ՀԱՊԿ-ից։ Չի բացառվում, որ այնպես ստացվի, որ ՀՀ-ն ոչինչ էլ չփոխի իր արտաքին քաղաքականությունում, քանի որ չի ունենա այլ հնարավորություններ (եթե լինեին այլընտրանքներ, իրավիճակը վաղուց փոխված կլիներ):

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, ապա՝ չնայած կողմերը խոսում են այսպես կոչված «խաղաղության համաձայնագրից», նշում, որ այն համաձայնեցված է, կուլիսներում կարծես լուրջ տարաձայնությունները շարունակվում են, և կողմերը պարզապես չեն ստորագրում այդ փաստաթուղթը։ Թերևս հասկանալի է նաև, որ հայտարարություններ են արվում, թե համաձայնագիրը համաձայնեցված է, քանի որ էական աշխատանք է արվել հետպատերազմյան տարիների ընթացքում այս ուղղությամբ, և կողմերը ցանկանում են դա չկորցնել, ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որոշակի հարաբերություններ հաստատել և անցնել մնացած հարցերին, բայց ակնհայտ է, որ մի շարք լուրջ հարցերի շուրջ տարաձայնություններ կան, որոնք անկանխատեսելի են դարձնում փաստաթղթի ստորագրելը։

Մի բան միանշանակ է․ հայ-ադրբեջանական հակամարտությունը լոկալ ու մասնավոր դեպք չէ, ավելին, այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գլոբալ առճակատումը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև չի ավարտվել։ Իսկ քանի դեռ չի ավարտվել՝ Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց փորձելու են խանգարել ինչպես Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, այնպես էլ՝ Հարավային Կովկասում, դա ենթադրում է, որ չնայած ցանկությանը՝ լուծել խնդիրները, խնդիրները չեն լուծվելու, բանակցային գործընթացը գտնվելու է աշխարհաքաղաքական վայրիվերումների մեջ։

Ամփոփելով՝ ՌԴ դիրքավորումը ևս փոփոխություններ չի կրելու Հարավային Կովկասում, քանի դեռ ուկրաինական հակամարտությունն ավարտված չէ։ Ռուսաստանն իրապես ունի սահմանափակ ռեսուրսներ ու հնարավորություններ Հարավային Կովկասում, դրանով է պայմանավորված ՌԴ հետաքրքրության թվացյալ պակասը Հարավային Կովկասի նկատմամբ։ Իրականում ոչ թե հետաքրքրություն ու շահեր չկան, այլ այդ քաղաքական հիմքը չկա, որպեսզի ՌԴ-ն կարողանա ավելի ակտիվ առաջ մղել իր նախաձեռնությունները, որոնք վստահաբար կան նաև այսօր։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular