ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ը և ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևի աշխատանքային հանդիպումը։

Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության հարցեր, նախանշվել են ապագայի անելիքները։

Կողմերը համագործակցության հուշագիր են ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների Հակաահաբեկչական կենտրոնի միջև։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular