ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք հիասթափված ենք, բայց դա չի նշանակում, որ չենք պայքարելու. ամեն ինչ կանենք կատարվածի բոլոր մանրամասները պարզելու համար։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս անգրագետ իշխանություններից ակնկալիքներ չկան. «Նրանք ոչինչ չեն կարող անել, բացի զինվորների կյանքը ուտելուց»,- ընդգծեց նա։

Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն կարողացել կանխել դա։

 

Նա հավելեց, որ ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է։

«Մասնավորապես, ռազմական ոստիկանի ժամանումը, զինվորների հեռախոսները հավաքելու փաստը, ծեծկռտուքը սպայի հետ, այս կացարանում զինվորականների առկայությունը, որոնք կարող էին այնտեղ չլինեին։ Ոնց որ բոլորին հատուկ հավաքել են մի տեղ, որ այդքան զինվոր սպանվի»,- ասաց մահացած զինծառայողի հայրը։

15 մահացած զինծառայողների ծնողների շահերը պաշտպանող փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 26-ին։

«Մենք վճռական ենք տրամադրված»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular