ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020-ից հետո ներկայումս եւ զորամասային պայմանները, եւ զինվորների կեցության պայմանները ակնհայտորեն բարելավվել են. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ-ը միշտ չէ, որ զորամասեր իր չնախատեսված այցեր կատարելու մասին հայտարարություններ է տարածքում. ՄԻՊ-ի համար պետության անվտանգությունն ու մարդու իրավունքները իրար չեն գերակայում: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը:

«Երբ մենք բանակում նկատում ենք մարդու իրավունքների խախտման հետ կապված դեպք, չի եղել դեպք, որի վրա աչք փակենք: Հատկապես հետպատերազմյան իրավիճակում 2020-ի նոյեմբերի հրադադարից հետո մեր այցերը զորամասեր, մարտական դիրքեր, կրել են հաճախակի բնույթ, մենք եւս արձանագրել ենք որոշակի խնդիրներ, բայց դրանց մասին չենք հանդես եկել հրապարակային հայտարարությամբ, քանի որ մեզ համար շատ ավելի կարեւոր է խնդրի լուծումը, քան հրապարակային հանդես գալը:

Միանշանակ է նաեւ, որ 2020 թվականից հետո ներկայումս եւ զորամասային պայմանները, եւ զինվորների կեցության պայմանները ակնհայտորեն բարելավվել են: Իհարկե, կան խնդիրներ, որոնց շուրջ աշխատանքներ տարվում են, որոնց շուրջ մենք խոսում ենք եւ հրապարակային, եւ ոչ հրապարակային»,-ասաց Եղոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular