Լոռու նորանշանակ մարզպետը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» հորեղբոր տղան է. Armlur.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանը քրեական հեղինակություն 42-ամյա Արթուր Ղազարյանի՝ բոլորին հայտնի «Քանաքեռցի Տույի» հորեղբոր տղան է:
Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։
2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։
Հավելենք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 42-ամյա Արթուր Ղազարյանի՝ քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ»ի, և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում