ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երաժշտական գործիք վարգան

ՖՈՏՈ

Վարգանը լեզվակային երաժշտական ​​գործիք է, և ըստ նվագելու սկզբունքի կապված է իդիոֆոնների դասի հետ: Այդ դասում ձայնը առաջանում է անմիջապես գործիքի կամ գործիքի ակտիվ մասի կողմից և չի պահանջում լարերի լարում կամ սեղմում: Վարգանի ձայնարձակման սկզբունքը չափազանց պարզ է. գործիքը սեղմվում է ատամներին կամ շուրթերին, իսկ բերանի խոռոչը ծառայում է որպես ձայնային ռեզոնատոր: Ձայնի տեմբրը փոխվում է, երբ երաժիշտը փոխում է բերանի բացվածքը, ավելացնում կամ նվազեցնում է շնչառությունը:
Ստեղծման պարզության և հնչյունների լայն շրջանակ առաջացնելու պատճառով վարգաններ միմյանցից անկախ, հայտնվել են աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթներում: Այժմ հայտնի է այդ երաժշտական գործիքի ավելի քան 25 տարատեսակ, որոնք, բնականաբար, ունեն տարբեր անուններ:
Նորվեգիայում մունհարպան կոչվող վարգանն է դարձել ժողովրդական բանահյուսության գործիքներից մեկը: Գործիքի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այն հաճախ պատրաստվում էր կենդանիների ոսկորներից: Անգլիական jew's-harp- ը մինչ օրս էլ հանրաճանաչ գործիք է, որը գործնականում ոչնչով չի տարբերվում վարգանից: Բրիտանական կայսրության քաղաքականության պատճառով, նրա նախկին բազմաթիվ գաղութներում (ներառյալ ԱՄՆ-ում), վարգանները դեռ կոչվում են jew's-harp-եր: Ժամանակակից Գերմանիայի և Ավստրիայի տարածքներում ապրող գերմանական ցեղերը հորինել են իրենց սեփական վարգանը՝ մաուլտրոմելը: Այդ երաժշտական ​​գործիքը պատրաստվում էր փայտից, և երաժիշտները նվագում էին այն ամեն տոնի ժամանակ: Իտալիայում կա մառանզանոն երաժշտական գործիք, որը ոչնչով չի տարբերվում վարգանից:
Հունգարիա, իր հերթին, հնագույն վերաբնակիչները Ասիայից բերել են երաժշտական ​​գործիք դորոմբ: Թերևս հենց հունգարական դորոմբն է դարձել եվրոպական բոլոր իդիոֆոնների նախատիպը:
Շատ պատմաբաններ կարծում են, որ ժողովուրդների մեծ գաղթի հետ մեկտեղ է Ասիայից Եվրոպա մտել վարգանը: Իրոք, իրականում, գրեթե յուրաքանչյուր ասիական ժողովուրդ ունեցել է  սկզբունքորեն վարգանին նման իր գործիքը: Թերևս առաջին վարգանը եղել է իրանական զանբուրակը: Պարսիկ քրմապետերը օգտագործել են զանբուրակի տարբեր երանգներ թագավորներին վախեցնելու և առասպելական մթնոլորտ ստեղծելու համար: Նրանց ոչ մի կանխատեսում չի եղել առանց զամբուրակի սարսափելի երաժշտության:
Հին ժամանակներում Ճապոնիան և Չինաստանը ակտիվ առևտուր էին անում միմյանց հետ: Միևնույն ժամանակ, տեղի էր ունենում կղզի պետության մշակութային փոխանակում մեծ մայրցամաքի հետ: Չինական վարգանը կոչվում է կուսյան, ճապոնացիներինը մուկկուրի: Երկու իդիոֆոններն էլ պատրաստվում են նույն տեխնոլոգիայով և նույն նյութից, բայց տարբեր կերպ են կոչվել: Մորչանգ երաժշտական գործիքը  տարածված է եղել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում: Ճիշտ է, այդ իդիոֆոնը այնքան էլ տարածված չէ կենտրոնական Հնդկաստանում:
Ղրղզստանում և Ղազախստանում ևս կան այդ գործիքի տեսակներ, որոնք համապատասխանաբար կոչվում են տեմիր-կոմուզ և շաքոբիզ: Ասիայի երկրների հետ մշակութային փոխանակման ընթացքում վարգանը արագ տարածվել է նաև բոլոր սլավոնական ժողովուրդների շրջանում: «Վարգան» անունը եկել է կենտրոնական Ուկրաինայից: Բելառուսի տարածքում այն կոչվել է դրումլա կամ դրիմբա, իսկ Ռուսաստանում արմատավորվել է գործիքի ուկրաինական անվանումը՝ վարգան, չնայած երբեմն գործիքի այլ անուններ էլ են օգտագործվել:
 Այս պարզ երաժշտական ​​գործիքը իր պատմությամբ միավորել է Եվրասիայի երկրների գրեթե կեսին: Այս գործիքը դասական և ժողովրդական երաժշտության մեջ օգտագործել են հայտնի կոմպոզիտորները և պարզապես վիրտուոզ երաժիշտները: Կան նույնիսկ վարգան նվագող վարպետներ, քանի որ չնայած իր պարզությանը, անսովոր, գեղեցիկ և առեղծվածային մեղեդիներ կարելի է հնչեցվել այդ գործիքով:

Нет описания. 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular