ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձյուն, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19.01-24.01.2024թ.)

Երևան քաղաքում`
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը և 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին , 24-ի գիշերը  սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին և 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 4-7 աստիճանով։

Երևան քաղաքի հունվարի 19-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     13.1°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան        -17.5°C (1973թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան    -2.7°C

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular