ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն Արավուս գյուղի մոտ 200 ոչխար են գողացել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Նա հավելել է, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ հայտնել, ինչպես նաև հստակեցնել, թե քանի գլուխ ոչխարի մասին է խոսքը։

Նշենք, որ սոցիալական ցանցերում օգտատեր Արթուր Գրիգորյանը գրել է, որ ադրբեջանցիները Արավուս գյուղին պատկանող մոտ 200 ոչխար են գողացե։ Նրա տեղեկություններով՝ հրաման է եղել չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular