ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 19-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության խորացման և ընդլայնման ներուժին, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular