ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կոշտ քննադատել է Իրանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը «աննախադեպ կերպով» սահմանափակել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ AFP-ին տված հարցազրույցում։

«Սա շատ հիասթափեցնող իրավիճակ է։ Մենք շարունակում ենք մեր գործունեությունը այնտեղ, բայց նվազագույն մակարդակով»,- ասել է Գրոսին։

Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի որոշ բարձրագույն տեսուչներ «հեռացվել են թիմերից իրենց ազգային պատկանելության պատճառով։ Իրանը «պատժում» է կազմակերպությանը, եթե նրան դուր չեն գալիս պաշտոնյաների, օրինակ՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի հայտարարությունները», - ասել է Գրոսին։ Իրանը, ըստ նրա, ՄԱԳԱՏԷ-ին դարձնում է «պատանդ այլ երկրների հետ իր քաղաքական վեճերում»: Գրոսսին դա համարում է «անընդունելի» և պահանջում, որ «ՄԱԳԱՏԷ»-ին անհրաժեշտ հասանելիություն տրամադրվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular