ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաիրա Զոհրաբյանը կուսակցություն է հիմնում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի խումբ հանրային, բայց անկուսակցական այլ դեմքերի հետ առաջիկայում համախմբվի, եւ փորձեն կուսակցություն ձեւավորել։ Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տարբեր ֆորմատներով քննարկումներ կան, բայց դեռ վերջնական որոշում չկա․

«Ակնհայտ է, որ  առաջիկա պրոցեսներին՝ կլինեն դրանք արտահերթ, թե հերթական ընտրական պրոցեսներ, կա ցանկություն մասնակցելու, բայց թե ինչ ֆորմատով դա կլինի, դեռեւս տարբեր առաջարկներ կան, տարբեր քննարկումներ են ընթանում։ Այո, չեմ բացառում, որ ես, իմ մի քանի գործընկերներ, փորձենք մեկ շարժման, մեկ կուսակցության մեջ միավորվել, բայց մեկ բան հստակ է, որ չի կարող որեւէ ընդդիմադիր ուժ առանձին պայքարել այս արհավիրքի դեմ, ու պետք է հանդես գալ մեկ միասնական բլոկով, ճակատով։

Այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է, մնացած առանձին բոլոր ֆորմատները տապալված են լինելու։ Բայց դա չի խանգարում ձեւավորել ուժ եւ արդեն ընտրական գործընթացում բանակցություն վարել տարբեր քաղաքական միավորների հետ՝ մեկ միասնական ճակատով հանդես գալու վերաբերյալ։

Ընդդիմությունն ունի  շանս, եւ այդ շանսը մեկ ճակատով մասնակցելն է, քանի որ Նիկոլի վարկանիշն այսօր միջազգային հարցումներով եւս պատմական մինիմումի վրա է»։ Նախնական տեղեկություններով, Զոհրաբյանի հետ քննարկումների մեջ են Գեւորգ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Հովհաննես Գալստյանը եւ ուրիշներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular