ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարիամ Փաշինյանը գործից դուրս է եկել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որ 2021-ից աշխատում էր «Դիջիթեյն» ընկերությունում՝ «Տոտո»-ում, որոշ տեղեկություններով, աշխատանքից դուրս է եկել։ Պատճառների մասին հայտնի չէ, ընկերությունից պարզաբանում ստանալու մեր փորձերը չհաջողվեցին․ հարցը լսելով՝ աշխատակիցը վախվորած առաջարկեց մի փոքր սպասել, որ ճշտի, ապա  փոխանցեց, որ չեն կարող որեւէ տեղեկություն հայտնել՝ իրավասություն չունի, եւ ոչ մեկն իրավասություն չունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ 2022-ին ներկայացրած հայտարարագրերից պարզ դարձավ, որ Մարիամը տարեկան  10 մլն 893 հազար դրամ, այսինքն՝ ամսական 908 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ենթադրվում է, որ ավելի լավ պայմաններով աշխատանք են առաջարկել վարչապետի դստերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular