ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը շարունակում է ԼԶՄ-ների դեմ ոտնձգությունները. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ մարդիկ հավաքվել էին կառավարությունում՝ քննարկելու «Տեղեկատվության ազատության եւ հանրային տեղեկությունների մասին» օրենքի փոփոխությունները։ Քննարկումը կազմակերպել էր Արայիկ Հարությունյանը, մասնակցել են նրա տեղակալ Տարոն Չախոյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ ինչ-որ հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։ Բնականաբար, ներկա է եղել նաեւ իշխանությունների սիրելի «քաղհասարակությունը»․ Լեւոն Բարսեղյան, Նունե Սարգսյան, Հովսեփ Խուրշուդյան եւ այլք:

Ներկաների մեծ մասը ոչ մի կապ չունի տեղեկատվության ազատության եւ մամուլի հետ, մյուսները պարբերաբար խանգարում են լրատվամիջոցների աշխատանքին եւ վնասում խոսքի ազատությանը։ Քննարկմանը որեւէ լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ խմբագիր կամ լրագրող, ներկա չի եղել, չի հրավիրվել Ժուռնալիստների միության նախագահը։ Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները եւ տեղեկատվության ազատության ոտնահարումները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular