ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աճառյան փողոցում բախվել են 6 ավտոմեքենաներ․ կան տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 19-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Գ․), «Nissan Altima» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ․), «Opel Astra» (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1985 թ․), «Lada Priora», «Suzuki» (վարորդ՝ Ս․ Ե․) և «Toyota RAV4» (վարորդ՝ Լ․ Ն․, ծնված 1975 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վնասվել է արագ սննդի կետի դուռը և պատուհանը։

«Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ռ․-ն և Է․ Ե․-ն հոսպիտալացվել են ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular