ԱՄՆ-ն հայտնել է, որ հութիների երեք հականավային հրթիռ է ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները երեք հականավային հրթիռ է ոչնչացրել Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմից ուրբաթ օրը Եմենում հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներին հասցված հարվածների ժամանակ: Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Հունվարի 19-ին, Սանայի ժամանակով մոտավորապես ժամը 18:45-ին (Երևանի ժամանակով՝ 19:45-ին), ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարձակվել են հութիների երեք հականավային հրթիռների վրա, որոնք ուղղված էին Կարմիր ծովի հարավային հատվածին և պատրաստ էին արձակման»,-ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված զեկույցի մեջ։
Ինչպես նշվում է, հրթիռները գտնվել են Եմենի տարածքում, որը վերահսկվում է հութիների կողմից։ «ԱՄՆ ուժերը հարձակվել և ոչնչացրել են հրթիռները՝ ի նշան ինքնապաշտպանության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հունվարի 19-ին հայտնել է ԱՄՆ բանակի «չորրորդ կանխարգելիչ գործողությունների» մասին՝ թիրախավորելով «Հութիների հրթիռների արձակումը»։