Թուրքիայում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Սվազ նահանգում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 01.27-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Գյուրյուն շրջանում: Օջախը գտնվել է 5,33 կիլոմետր խորությունում։