ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում դպրոցական հանրակացարանում հրդեհի հետևանքով 13 աշակերտ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանում ուրբաթ գիշերը դպրոցական հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 13 աշակերտ է զոհվել։

Հաղորդում են չինական պետական լրատվամիջոցները։ Միջադեպը տեղի է ունեցել Հենան նահանգի արական հանրակացարանում։

China Newsweek-ը հայտնում է, որ զոհվածները երրորդ դասարանի աշակերտներ են։ Չինաստանում երրորդ դասարանում սովորաբար 9 տարեկան երեխաներ են սովորում։

The Paper պարբերականը գրում է, որ հանրակացարանը պատկանում է Yingcai մասնավոր գիշերօթիկ դպրոցին, որը մանկապարտեզ ու տարրական դասարանների դպրոց ունի, որի աշակերտներից շատերը գյուղական վայրերից են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular