ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դամասկոսին Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել են իրանցի ռազմական խորհրդականներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արևմուտքում իրանցի ռազմական խորհրդականների հանրակացարաններից մեկի վրա, որը Սիրիայում Իրանի դեսպանատան մոտ է եղել:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել է՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք իրանցի սպա: 

Նրանք հրամանատարական դիրքեր են զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ քուդս» հատուկ ջոկատում: Նրանցից մեկը գլխավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը Սիրիայում։

Հարձակմանը մասնակցել է երեք ինքնաթիռ։ Քառահարկ տունը, որտեղ բնակվել են սպաները, ամբողջությամբ ավերվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular