ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցորդները նորածին են հայտնաբերել խանութի մոտ պայուսակի մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լոնդոնում տղամարդն ու կինը խանութի մոտ ճանապարհի եզրին հայտնաբերել են պայուսակ, որտեղ լքված երեխա է եղել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Լոնդոնի արևելքում զույգը զբոսնելիս է եղել իրենց շան հետ, երբ գտել է սրբիչով փաթաթված մի պայուսակ, որտեղ նորածին աղջիկ է եղել: Բրիտանացիներն անմիջապես շտապ օգնություն և ոստիկանություն են կանչել, նրանք մտավախություն ունեին, որ երեխան կարող է հիպոթերմիայով տառապել, քանի որ դրսում ջերմաստիճանը զրոյից ցածր էր։

Մինչ շտապօգնության ծառայության ժամանումը, անցորդները տաքացրել են նորածնին, բժիշկները երեխային հոսպիտալացրել են, իսկ աղջկա մոտ վնասվածքներ կամ տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունը որոնում է երեխայի մորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular