ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ուղեծիր է արձակել սեփական արտադրության արբանյակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ օրը Իրանը ցածր երկրամերձ ուղեծիր է արձակել սեփական արտադրության «Soraya» արբանյակը, տեղեկացրել է Tasnim-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հաջողությամբ արձակել են Soraya-ն Երկրից 750 կիլոմետր բարձրության վրա 11 րոպեի ընթացքում։

Հետազոտական արբանյակը, որը պատրաստել է Իրանի տիեզերական գործակալությունը, արձակվել է «Qaem-100» կրիչ հրթիռի օգնությամբ։

 

«Qaem-100»-ը եռաստիճան կրիչ արբանյակ է, որն աշխատում է պինդ վառելիքով եւ ստեղծվել է ԻՀՊԿ աերոտիեզերական ուժերի կողմից։

Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը տեղեկացրել է, որ արբանյակը կշռում է մոտ 50 կիլոգրամ։

ԻՀՊԿ-ն «Noor-I» առաջին իրանական ռազմական արբանյակն արձակել է 2020թ. ապրիլին, իսկ «Noor-II»-ը՝ 2022թ. մարտին։

Դրանք ուղեծիր են հանվել «Qassed» կրիչ արբանյակի օգնությամբ, որն ստեղծվել է Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular