ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների կողմից նոր Սահմանադրության հարցը օրակարգ բերելը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել. սահմանադրագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունների կողմից նոր սահմանադրության հարցը օրակարգ բերելը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել:  Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում Սահմանադրությունը փոխելու մասին:

«Հանրությունը պետք է ուշիուշով հետեւի այս նոր գործընթացին եւ հասկանա, թե ինչու է իշխող ուժը օրակարգ դարձնում ոչ թե  սահմանադրական փոփոխությունների օրակարգը, այլ նոր Սահմանադրության  օրակարգը: Այստեղ լուրջ վտանգներ կարող են ծառացած լինել: Ես որպես սահմանադրագետ, իրավագետ, բնավ չեմ գտնում, որ մեր երկրի առջեւ ծառացած լրջագույն անվտանգային խնդիրները կամ այլ լրջագույն խնդիրների լուծմանը կարելի է հասնել սահմանադության փոփոխության եղանակով, ինչը իմ կարծիքով ակնհայտ է բոլորի համար: Իսկ նոր սահմանադրության ընդունումը կարող է միշարք ենթադրությունների տեղիք տալ: Ինչն է վտանգավոր, որ գործող ուժը, ինչպես եւ նախկինում, այնպես էլ երեկ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարման ձեւը փոխելու խնդիր չունեն,որը որ նախկինում բազմաթիվ անգամներ քննադատել են: Հարց է առաջանում պետական ռեժիմից, պետական կառավարման ձեւից եւ տարածքային կառավարման մարմնից որն է էվոլյուցիոն զարգացումից հետընթաց ապրել, ինչպես նշում էր կառավարության ղեկավար: Սակայն այդքան ամպագոռգոռ եւ պոպոլիստական խոսքերից հետո այդպես էլ մի օրինակ չբերվեց, թե որոնք են այ  անհրաժեշտ, անկյունաքարային փոփոխությունները, որոնք հիմք կհանդիսանան նոր Սահմանադրություն ընդունելու պահանջին»,- ասաց նա:

Գոհար Մելոյանը նշում է, որ այս իշխանությունների կառավարման տարիներին միայն մեկ կոնկրետ առաջարկ է բերվել Սահմանադրություն փոխելու հիմքերի հետ կապված, այն է Գերագույն դատարան ստեղծելու մասին առաջարկը:

«Դրանից զատ կոնկրետ առաջարկ հանրությանը չի հրամցվել: Զուտ օդի մեջ պոպուլիստական նրբերանգներով հանրությանը հրամցված օրակարգի է դա նմանվում: Մինչեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ներկայացնելը մենք կարող ենք առաջնորդվել միայն հնարավոր ենթադրություններով, թե ինչու են այս փոփոխությունները նախաձեռնվում: Առաջինը լրջագույն վտանգ կա, որ նոր Սահմանադրություն ընդունելու ձեւաչափը տեխնիկական առումով նպատակ ունի մեր սահմանադրությունից հանել հղումը ՀՀ անկախության հռչակագրի, որտեղ Լեռնաին Ղարաբաղի հարցն է հստակ հղում տված: Երկրորդը՝ օրինակ արտաքին  անվտանգության մարտահրավերների համատեքստում մենք լուրջ խնդիր ունենք, Թուրքիան մշտապես մեզանից պահանջել է, որ զինանշանից հանվի Արարատի տեսքը, սակայն դա մեր քաղաքացիների որոշման խնդիրն է, եւ դա կարող է փոփոխվելմիայն հանրաքվեի արդյունքում: Այդ առումով հավանական եմ համարում, որ այս նոր փաթեթով հրաժարվում են առկա զինանշանի տեսքից: Հնարավոր է որ անկլավների մասով խնդիր կա, քանի որ հհ կառավարության ղեկավարը ճանաչել է դրանք Ադրբեջանի մաս, իսկ Սահմանադրությունը ենթադրում է, որ տարածքային ամբողջականությունը կարող է փոխվել միայն հանրաքվեով, հնարավոր է, որ դա են ցանկանում ձեւափոխել, որպեսզի ավելի ճկուն լինեն ՀՀ տարածքները զիջելիս: Մի խոսքով այսպիսի հնարավորների շարք կա, սակայն էլի եմ նշում, որ մենք գնվում ենք ենթադրությունների դատում, սակայն սա ահազանգ է մեզ համար, որ ուշիուշով հետեւենք գործընթացներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության:

Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության. Խորհրդարանական մոդելը ամենահարմարն է. Փաշինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular