Պուտինի՝ Թուրքիա այցի մասին կհայտարարվի ժամանակին. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի մասին ժամանակին կտեղեկացվի, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ժամանակին կտեղեկացնենք»,- ասաց նա։
Ավելի վաղ, թուրքական Türkiye լրատվամիջոցը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Անկարան փետրվարի 12-ին սպասում է ՌԴ նախագահի այցին։
Պուտինը նախկինում կիսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու իր մտադրություններով։
Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ այս հարցն ուսումնասիրվում է։