ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Apple-ն առաջարկում է բացել iPhone-ի NFC վճարումները 3-րդ կողմի պրովայդերների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Եվրահանձնաժողովին առաջարկել է iPhone-ում ներդնել այլընտրանքային վճարային համակարգեր։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Փաստաթուղթը հրապարակվել է եվրոպական կարգավորիչի կայքում։ Դրանում ասվում է, որ Apple-ն առաջարկել է պարտավորվել «լուծել մրցակցությանն առնչվող մտահոգությունները»՝ կապված iPhone-ների՝ NFC-ին հասանելիության հետ: Այսպիսով, Apple կորպորացիան հավանություն է տվել, որ իր սմարթֆոններում Apple Pay-ին և Apple Wallet-ին փոխարինող այլ համակարգ հայտնվի, այս մասին դեկտեմբերի սկզբին հայտնել են Reuters-ի աղբյուրները:

Նյութում նշվում է, որ Եվրոպական տնտեսական տարածքի մաս կազմող երկրում գրանցված Apple ID-ով սմարթֆոնների սեփականատերերը կկարողանան օգտվել երրորդ կողմի վճարային համակարգերից, որոնք հիմնված կլինեն iPhone-ի NFC տեխնոլոգիայի վրա։ Պարտավորությունները կգործեն 10 տարի։

Apple-ը նաև համաձայնել է տուգանք վճարել համաշխարհային տարեկան վաճառքի մինչև 10 տոկոսի չափով, եթե ստանձնած պարտավորությունները չկատարի: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեն վճարային համակարգի օպերատորները և Apple-ի մրցակիցները ԵՀ-ի հաղորդագրությանը։ Նաև չի նշվում, թե iPhone-ում երբ կարող են հայտնվել այլընտրանքային Apple Pay համակարգեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular