ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կապյուշոն

ՖՈՏՈ

Կապյուշոնը հագուստի տարր է, այն ծալովի գլխադիր է, որը կարվում է կամ ամրացվում հագուստի օձիքին։ Բառի ստուգաբանությունը կապված է ֆրանսերեն cappuchon և լատիներեն caputium բառերի հետ, որոնք թարգմանվում են որպես վանականի գլխարկ։
Հնում կար հագուստի այնպիսի տեսակ, ինչպիսին շապն էր՝ կիսաշրջանաձև կամ կլոր թիկնոցը, որը իր կառուցվածքով և ֆունկցիոնալությամբ նման էր ժամանակակից անձրևանոցին: Այն ժամանակներին շատ ուխտավորներ և ճանապարհորդներ կային, և նման թիկնոցը հիանալի փրկություն էր ցրտից, քամուց և այլ վատ եղանակային պայմաններից: Այն կարված էր հաստ գործվածքից, ուներ առջևի կտրվածք, իսկ հետևի մասում գլխանոց։ Թիկնոցը մեծ չափսերով էր պատրաստված և առօրյա կյանքում ոչնչով զարդարված չէր։ Հետո միջնադարում կար շապ կրելու արգելք, և հրեաներին, բորոտներին և սեռական ծառայություններ մատուցող կանանց արգելված էր դա կրել։ Թանկարժեք զարդարված շապ կրելու իրավունք ունեին հոգևորականների և իշխող դինաստիայի ներկայացուցիչները։ 
Արդյունքում կապյուշոնների տարածման գործում իրենց ներդրումն են ունեցել հենց տիրող դինաստիաները։ Դրանք հատկապես լայն տարածում են գտել 5-8-րդ դարերի Մերովինգների ժամանակներում և 14-17-րդ դարերի Վալուա դինաստիայի ժամանակ։ Սպիտակ, թանկարժեք զարդարված գլխադիրներ իրավունք ունեին կրելու միայն իշխող անձինք: Մյուսների համար թույլատրվում էր կարմիր, մանուշակագույն և կապույտ գույները։ Բացի դա որքան մեծ էր նման գլխազարդի չափը, այնքան բարձր է տիրոջ հարստությունն ու աստիճանը։ 
Կապյուշոնը օգտագործվել է նաև որպես սգո հագուստի տարր։ Մինչև սգո հագուստի կանոնակարգվելը, մարդիկ պարզապես ընտրում էին ավելի մուգ գույների հագուստներ, իսկ կապյուշոնը ոչ թե քաշում էին գլխին, այլ ուղղակի գցում պարանոցին։ Պատմական ամենավառ դրվագներից մեկը կապված է կապյուշոնի օգտագործման հետ որպես վանական հագուստի տարր: Եկեղեցու համար կապյուշոնը աշխարհից, ոգուց և մտքերից հրաժարվելու խորհրդանիշ էր: Դա ուներ շագանակագույն գույն և սուր ծայր։ Այդ սուր ծայրով գլխադիրների շնորհիվ 1527 թվականին Իտալիայում հիմնադրված վանականների ուղղություններից մեկը կոչվել է Փոքր Կապուչինների վանականների օրդեն։
Ժամանակակից աշխարհում կապյուշոնը ամենուր է: Այն կրելու միջնադարյան սահմանափակումները արդեն չկան։ Այն կարող է ներկա լինել ամենուր՝ շապիկների, սպորտային վերնաշապիկների, բաճկոնների և այլի վրա։ 21-րդ դարի սկզբին այն մտել է երեկոյան, ռոմանտիկ և հարսանեկան զգեստների մեջ։ Մեր օրերում կապյուշոնը երիտասարդական ոճի կարևոր տարր է, և այն հաճախ օգտագործվում է գլխարկի փոխարեն։ Բանն այն է, որ կապյուշոնն ունի արտաքին աշխարհից և եղանակային անբարենպաստ պայմաններից պաշտպանվածության զգացում հաղորդելու յուրահատուկ հատկանիշ:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular