ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք օրում բացահայտվել է հանցագործության 116 դեպք, արձանագրվել 39 ՃՏՊ․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խուլիգանության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, վստահված գույքը չարաշահելու և համակարգչային հափշտակության՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, ազատությունից ապօրինի զրկելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավորր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 4 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular