ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի և Պակիստանի դեսպանները հունվարի 26-ից կվերադառնան իրենց պարտականություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլամաբադում Իրանի դեսպանը, ինչպես նաև Թեհրանում Պակիստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հունվարի 26-ին կվերադառնան իրենց պարտականություններին։ Այս մասին, ՏԱՍՍ գրոծակալության փոխանցմամբ, ասվում է երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պակիստանի ԱԳՆ կայքում։

«Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների դեսպանները կարող են 2024 թվականի հունվարի 26-ից վերադառնալ իրենց պաշտոններին», - նշվում է տեքստում։

Հունվարի 16-ին Իրանի զինված ուժերը հարձակվել են Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբների վրա։ Գործողության ընթացքում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Պակիստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարվածը՝ այն անվանելով երկրի օդային սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Հունվարի 17-ին Պակիստանի իշխանությունները որոշել են Թեհրանից հետ կանչել իրենց դեսպան Մուհամմադ Մուդասիր Տիպուին։ Նրանք նաև հայտնել են, որ Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը, որն այդ ժամանակ գտնվում էր Իրանում, առայժմ հնարավոր է՝ չվերադառնա Իսլամաբադ։

Հունվարի 18-ին Պակիստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որի ընթացքում հարվածներ են հասցվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ծայրահեղականների թաքստոցներին։ Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ այս հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular