ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս գնչուները ընտրեցին ուրիշների ողորմածիկ կաշառքը»․ Արզաքանցյանը` ընտրողների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար, Հայաստանից տևական ժամանակ բացակայած Տիգրան Արզաքանցյանը, ով խորհրդարանական ընտրություններին Գեղարքունիքում ՀՀԿ ռեյտինգային կարգով առաջադրված պատգամավորության թեկնածու էր: Նա ստացել է ընդամենը 3900 ձայն:

-Պարոն Արզաքանցյան, վշտացա՞ծ եք գրանցված արդյունքներից:

-Շատ մտահոգություններ ունեմ: Մասնավորապես այն, որ իմ համաքաղաքացիները տեսնես ինչի մասին են մտածում, որ նման քայլերի են դիմում: Մի՞թե իրենց համար վաղվա օրը հետաքրքիր չէր, որ իրենց այդպես պահեցին:

-Նկատի ունեք այն, որ ընտրակաշառք վերցրին և գնացին քվեարկությա՞ն:

-Հա, ընտրակաշառքով մի քանի կուսակցականներ և մի քանի կուսակցություններ խեղդեցին: Եվ 16 տարվա մեր հիմնադրամի աշխատանքը չգնահատեցին, որ իրենց երեխաներին ամեն ուսումնական տարի սեպետմբերի մեկ ենք շնորհավորել՝ էլ գրենական պիտույքներով, էլ գրքերով, էլ սոցիալական կարիքներ ունեցողներին օգնել ենք, աջակցել, այսքան ծնողների մատից փուշ ենք հանել, մեծ չարչարանքով, և սա բնավ իմ պարտականությունը չի եղել: Հիմա այս բոլորը մատնվեցին կաշառքի: Եվ երկրորդ Արզաքանցյան էլ չկա, որ այս մարզում այսքան շինարարական աշխատանքներ է կյանքի կոչել, գազամուղեր քաշել, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնել, կրթաթոշակ ենք տվել սովորողներին, օգնել ենք ուսանողներին, լավ սովորող ուսանողներին միշտ թոշակ ենք տվել, պատկերացրեք՝ տարեկան որքան երեխա է անցել մեր հիմնադրամով, նրանք բոլորն ունեն ծնողներ և բոլորը պետք է մտածեին՝ Արզաքանցյան Տիգրանը մեր միակ քյավառցի թեկնածուն է, որ իր վրա այսպիսի պարտականություն է վերցրել: Չէ՞ որ ես իմ հիմնադրամով անում եմ օգնություններ, դիմում են՝ օգնում եմ: Եվ հիմա մինիմում կես մետրանոց բարձրությամբ նամակներ է հավաքվել, այս բոլոր նամակներին պատասխանել եմ: Այսինքն՝ ես պարտական եմ պատասխանել, ինչ-որ պետք է անել, իսկ դուք էլ ձեզ զոմբիի պես պահեք: Իրենց պահել են զոմբիի պես: Ճիշտ է, որ նրանք սոցիալապես լավ վիճակում լինեին, այդ քայլին չէին դիմի: Հասկանում եք՝ խոսքը վաղվա օրվա մասին է, իրենց դրել են ցիգանից վերանի տեղ, հա, լավ, մի օր էլ գնացինք էդ փողով շուկա արեցինք, չի կարելի չէ էդպես մտածել: Եթե սոցիալապես ժողովուրդն ապահով լիներ, նեղված վիճակ չլիներ, հաստատ այդ քայլին չէր դիմելու: Բայց այնպիսի մարդիկ այնպիսի քայլի են գնացել, որ ես լրիվ շոկի մեջ եմ: Ես շատ խիստ եմ հիասթափված, որ իմ հաճույքները, իմ ընտանիքի, իմ հարազատի բյուջեն կրճատել եմ, շահույթները բերել եմ իմ հիմնադրամ, որ օգնեմ, և մի օր պետք է իմ կողքը լինեին, գնացին կանգնեցին տարբեր մարդկանց ողորմածիկ կաշառքի վրա: Թող մի հատ զանգեն ինձ, բացատրեն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրենց համար ի՞նչ է արել, որ էդքան ձայն տվեցին: ԲՀԿ-ից մարզպետ էլ ենք ունեցել, այդ մարզպետը մարզի համար ի՞նչ է արել, ի՞նչ…

-Այսինքն՝ վիրավորվել եք բոլոր նրանցից, ում այսքան տարի աջակցել եք:

-Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, որ ինձ ձայն են տվել, ես իրենցից շատ շնորհակալ եմ, որ գնահատող են: Եվ Գավառում, մեր համայնքում բոլորից շատ ձայն եմ հավաքել, բայց ես կարծել եմ, որ ինձ 70-80 տոկոսը ձայն կտա: Եթե հիշում եք՝ նախկինում ես 77 տոկոսով հաղթեցի, այդպես միանգամից մարդիկ փոխվեցին, շուռ եկան հիմա:

-Հիմնականում Ձեր կուսակցության թեկնածուներն են, ըստ մամուլի հրապարակումների, ընտրակաշառք բաժանել:

-Բոլոր համայնքներում, բացի երեք համայնքից, Հրանուշ Հակոբյանի Սարուխան համայնքն է պարտվել ԲՀԿ-ին, Նորատուսը, մնացած 9 համայնքում ես 50 տոկոսից ավելի ձայն եմ վերցրել, իսկ Գավառում շատ խայտառակ վիճակ: Ես քաղաքապետին, ադմինիստրացիային հարց եմ տալիս՝ տղաներ, ինչո՞ւ մեր քաղաքի ժողովուրդն իրենց էդպես պահեց, չէ՞ որ դուք ավելի շատ եք շփվում նրանց հետ: Նրանք ասում են, որ ԲՀԿ-ն և մյուս թեկնածուները արդեն երեք ամիս է այստեղ աշխատել են:

-Հիասթափված եք նաև ՀՀԿ-ի՞ց:

-Չէ, ՀՀԿ-ից ինչի հիասթափվեմ, ես ՀՀԿ-ի մեջ եմ: Մենք իրար կողք ենք, թիմային աշխատանք ենք կատարել, ինչի՞ց հիասթափվեմ: Մարդիկ զոմբիացել են, որովհետև չեն հասկանում՝ ինչ են անում, այն որ իրենց ձայնն են վաճառել, այն որ իրենք իրենց են վաճառել… Կան մարմնավաճառներ, որոնք մարմինն են վաճառում, սրանք իրենց հոգու սրտում եղած ձայնն են վաճառում:

-Ի՞նչ պլաններ ունեք: Կգնաք, կշարունակե՞ք կիսատ թողած ուսումը:

-Կզբաղվեմ իմ գործերով, իմ աշխատանքով, էլի ես մեր կուսակցության կողքին կանգնած եմ, և ինչքան աշխատանք պետք է, իրենց հետ համատեղ կիրականացնեմ: Ես խնդիր չունեմ, ես շատ հիասթափված եմ, նեղացած չեմ, նեղանալը տղամարդու հատկությունը չէ, իսկ հիասթափությունն ամենադաժան բանն է, ես հիասթափված եմ այն մարդկանցից, ովքեր իրենց էդպես պահեցին: Ամեն մարդ թե՛ լավություն, թե՛ վատություն, ով ինչ անում, իրեն է անում, եթե լավը ցանես, լավը, բարին կհավաքես:

-Այդ հիասթափությունն այնքան խորն է, որ հաջորդ ընտրություններին էլ չեք մասնակցի՞:

-Գիտեք ինչ, ես արդեն 50 տարեկան եմ: Ասեմ, որ իրականում ես ոչ էլ ուզում էի մասնակցել, խմբակցության որոշումը եթե չլիներ, չէի համաձայնվի: Հետո որ տեսա, թե ինչ վիճակ է, ասացի բիզնեսս կտեղափոխեմ այստեղ, աշխատատեղեր կստեղծեմ, որ մարդիկ աշխատեն, բայց մարդիկ եթե 15-16 տարվա աշխատանքս չգնահատեցին, հիմա ես ինչ անեմ, մի հատ էլ բուտերբրոդ տանեմ դնեմ իրենց բերանը, այ քեզ բան, մեկ է, դա էլ չեն գնահատի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular