ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումա է ներկայացվել ռուսական բանակի մասին «ֆեյքերի» համար գույքի բռնագրավման մասին օրինագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետդումայի պատգամավորները խորհրդարան են ներկայացրել են օրենսգրում ՌԴ բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար գույքի բռնագանձման մասին փոփոխությունների նախագիծ, հայտնում է Meduza-ն։

Փաստաթուղթն ընդունվել է հունվարի 22-ի առավոտյան, օրինագծի համահեղինակների շարքում են Պետդումայի ղեկավարները, բոլոր խմբակցությունների ղեկավարներ (բացառությամբ «Новые люди»-ից) և պատգամավորների մեծ մասը։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ հայտնել է, որ օրինագիծը «թույլ կտա առգրավել գումար, գույք եւ թանկարժեք իրեր, որոնք օգտագործվում կամ նախատեսված են հանցավոր գործունեության ֆինանսավորման համար՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը», ինչպես նաև թույլ կտա դատարաններին զրկել քաղաքացիներին պատվավոր կոչումներից։

 

Վոլոդինը հայտնել է, որ օրինագծի համաձայն՝ ունեցվածքը հնարավոր է բռնագրավել, եթե անհատը դատապարտվի Քրեական օրենսգրքի ութ հոդվածով․

«Ֆեյքերի» տարածումը բանակի մասին  (հոդված 207.3 ՔՕ),

Ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր (հոդված 280 ՔՕ)

Ռուսաստանի Դաշնության ամբողջականության խախտմանն ուղղված գործողություններ իրականացնելու հրապարակային կոչեր (հոդված 280․1 ՔՕ),

 ՌԴ Զինված ուժերի վարկաբեկում (հոդված 280.3 ՔՕ),

պետության անվտանգության դեմ ուղղված գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերը (280.4 հոդված, ՔՕ),

Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր (հոդված 284.2 ՔՕ)

օգնության ցուցաբերում միջազգային կազմակերպությունների որոշումների կատարմանը, որոնցումՌԴ-ն ներառված չէ (Քրեական օրենսգրքի 284.3-րդ հոդված).

նացիզմի վերականգնում (Քրեական օրենսգրքի 354.1 հոդված):

Մինչ օրինագիծը Պետդումա ներկայացնելը, ռուսական լրատվամիջոցները հայտնում էին, որ կառավարությունը «անվերապահորեն» աջակցել է փաստաթղթին։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փաստաթուղթը «նախապես մշակվել և հայեցակարգային աջակցություն է ստացել» Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարության և Ռոսֆինմոնիթորինգի կողմից։

Պետդումայի Պետական ​​շինարարության և օրենսդրության կոմիտեն հունվարի 22-ին քննարկել է օրինագիծը և առաջարկել խորհրդարանին առաջին ընթերցմամբ ընդունել փոփոխությունները: Պետդուման օրինագիծն առաջին ընթերցմամբ կքննարկի հունվարի 24-ին կայանալիք լիագումար նիստում, հայտարարել է Պետական ​​շինարարական կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular