ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այսպես շարունակվի, նա շուտով Կանադան էլ կմիացնի. Մեդվեդևը՝ Զելենսկու որոշման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանի «պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված» տարածքների վերաբերյալ հրամանագիրը «պարզ քարոզչական քայլ է», ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Իր թելեգրամյան ալիքում Մեդվեդևը գրել է, որ դա «ռազմաճակատում ձախողման հետևանքով պայմանավորված քայլ է»։

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, քանի որ ուկրաինացիները ռուսներ են, իսկ Մալոռոսիան Ռուսաստանի մաս է։ Ժամանակն է, որ գլխավոր «ուկրաինացին» հեռանա: Եթե այսպես շարունակվի, նա շուտով Կանադան էլ կմիացնի»,- գրել է Մեդվեդևը։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքների մասին», հայտնում է «Ուկրաինսկա պրավդա» թերթը։

Զելենսկու խոսքով՝ այս փաստաթուղթը «պատմական անցյալի մասին ճշմարտության վերադարձն է՝ հանուն Ուկրաինայի ապագայի»։

Ըստ Զելենսկու հրամանագրի՝ Ուկրաինան «Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքներ» է համարում Կուբանը, Ստարոդուբշչինան, Հյուսիսային և Արևելյան Սլոբոժանշչինան՝ ժամանակակից Կրասնոդարի երկրամասի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերի սահմաններում»։

Զելենսկին իր որոշումը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը դարեր շարունակ կատարել և շարունակում է կատարել գործողություններ  «ուղղված ուկրաինացիների ազգային ինքնության ոչնչացմանը, նրանց ճնշելուն, նրանց իրավունքներն  ու ազատությունները ոտնահարելուն»։

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը, միջազգային պարտավորություններին համապատասխան, պետք է իր տարածքում ապրող ուկրաինացիներին տրամադրի ուկրաինական լեզվով կրթություն ստանալու և դրա անարգել օգտագործման իրավունք, հասանելիություն տրամադրի ուկրաինալեզու լրատվամիջոցներին, ինչպես նաև երաշխավորի քաղաքացիական, սոցիալական, մշակութային և կրոնական իրավունքները։ Ուկրաինայի նախագահը կառավարությանը և միջազգային փորձագետներին հանձնարարել է մշակել Ռուսաստանում ուկրաինացիների ազգային ինքնության պահպանման գործողությունների ծրագիր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular