ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Պակիստանը պատրաստվում են հանդիպում անցկացնել․ օրակարգում Աֆղանստանի հարցն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Պակիստանը պատրաստվում են Աֆղանստանի հարցով հանդիպում անցկացնել, այն կարող է տեղի ունենալ մինչև հունվարի վերջ, ՏԱՍՍ-ին ասել է Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։

«Ռուսաստան-Չինաստան-Իրան-Պակիստան հանդիպումը նախապատրաստման փուլում է, այն տեղի կունենա»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ըստ նախնական տեղեկությունների՝ այն մինչև հունվարի վերջ է տեղի ունենալու, սակայն հանդիպման վայրը դեռ հստակեցված չէ։

Նա նշել է նաև, որ Իրանի կողմից Պակիստանին հարվածներ հասցնելու փաստն ու երկրների միջև լարվածությունը չի ազդի հանդիպման վրա, «այդպիսի մտավախություններ չկան»։

Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ հանդիպման օրակարգի հարցերից են «Աֆղանստանի ներկայիս իշխանությունների հետ փոխգործակցությունը՝ ներառական կառավարություն ստեղծելու հեռանկարի  տեսանկյունից», ինչպես նաև ահաբեկչության ու թմրամիջոցներ հետ կապված հանցագործությունների դեմ պայքարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular