Սլովակիան Ուկրաինային առաջարկել է հրաժարվել իր տարածքի մի մասից՝ հօգուտ Ռուսաստանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ստիպված կլինիտարածքային զիջումների հարցում փոխզիջումների գնալ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հայտնում է aktuality.sk-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է գան ինչ-որ փոխզիջման, ինչը շատ ցավալի կլինի երկու կողմերի համար։ «Ինչի՞ են սպասում։ Որ ռուսները կլքե՞ն Ղրիմը, Դոնբասը և Լուգանսկը։ Սա իրատեսական չէ»,- ասել է Ֆիկոն՝ ակնարկելով, որ Ուկրաինան պետք է զիջի իր տարածքի մի մասը՝ հօգուտ Ռուսաստանի։
Ի պատասխան այս հայտարարությունների՝ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն նշել է, որ «տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում չի կարող լինել։ Ոչ Ուկրաինայի, ոչ Սլովակիայի, ոչ էլ որևէ այլ երկրի»։
«Եկեք անկեղծ խոսենք. առանց Ուկրաինայի անվտանգության, անվտանգություն չի լինի ոչ Սլովակիայում, ոչ էլ ամբողջ Եվրոպայում։ Մենք պետք է միասին աշխատենք՝ ուկրաինական հաղթանակը մոտեցնելու համար»,- ասել է Ուկրաինայի նախարարության ներկայացուցիչը։