ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կցորդով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է, իսկ Աբովյանից Քաղսի ճանապարհահատվածը` դժվարանցանելի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 22-ին՝ ժամը 21։15-ի դրությամբ, առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Նշվում է նաև, որ ժամը 20։50-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ ճանապարհահատվածով կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular