ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձյունիկը սանրվածքը փոխելու և Սիրուշոյին կրկնօրինակելու մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am Life-ը գրում է.

«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկը Ինստագրամի իր էջում նոր սանրվածքով լուսանկարներ է հրապարակել, ինչը քննարկումների առիթ է դարձել։ Կարծիքներ կան, որ Ձյունիկի սանրվածքը նման է Սիրուշոյի սանրվածքին։ Tert.am Life–ն այս մասին զրուցեց դերասանուհու հետ։

«Իրականում, երկար ժամանակ է` նույն սանրվածքով էի։ Քանի որ կողմ չեմ մազ ներկելուն, որոշեցի այսպիսի սանրվածք անել։ Նմանակելու կամ ոգեշնչվելու բան չի եղել։ Ինքս իմ սանրվածքը չեմ նմանեցնում Սիրուշոյին։ Մանկուց սիրել եմ չոլկա»,– ասաց Ձյունիկը։

Երիտասարդ դերասանուհուն հաճախ նմանեցրել են Քայլի Ջեներին, Սելենա Գոմեսին, այս անգամ էլ Սիրուշոյին։

«Ճիշտն ասած, չեմ հասկանում` ինչու են ինձ նմանեցնում իրենց։ Սանրվածքս փոխելիս մտածում էի` վերջ, էլ ինձ չեն նմանեցնի ո՛չ Սելենային, ո՛չ Քայլիին, քանի որ նրանք նման սանրվածք չունեն, բայց, փաստորեն, մեկ է նմանեցրեցին ինչ–որ մեկին»,– եզրափակեց Ձյունիկը։

Շարունակությունը՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular