ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բախվել են կալանավոր տեղափոխող Виллис-ը, Nissan-ը, թուրքական համարանիշներով Mercedes-ն ու ևս 1 Mercedes

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են УАЗ (Виллис), Nissan, Mercedes և ռուսական համարանիշներով բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը, որը հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության հաշվեկշռում, մասամբ կողաշրջվել է, ճանապարհն էլ ամբողջովին փակվել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ УАЗ-ով կալանավոր էին տեղափոխում և բարեբախտաբար նա նույնպես չի տուժել, ում ոստիկանության Թալինի բաժնի ավտոմեքենայով ոստիկաննները տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին։

Վթարը չէր լինի, եթե ճանապարհն սպասարկող ճանշինը մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեր ու ճանապարհը մաքրեր մերկասառույցից՝ օգտագործելով աղ ու ավազ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular