ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի․ Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 26-ամյա Իշխան Ա.-ն և 24-ամյա Արման Զ.-ն։ Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ներքին Շենգավիթ 15 փողոցից, որտեղ վիճաբանության ժամանակ անհայտ անձն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ-ին ծեծի է ենթարկել։

Ժամերի ընթացքում իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի շենքի մոտ նշված անձանց հետ վիճաբանել է Երևանի բնակիչ 19-ամյա Գառնիկ Ս.-ն ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ.-ին՝ ծեծի ենթարկել։

Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Ս.-ին և հանցագործության գործիքը հայտաբերելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular