ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2024 թվականի համագործակցության պլանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Ռուսլան Ժակսիլիկովը և Սուրեն Պապիկյանը Աստանայում քննարկել են գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները։ Ինտերֆաքս-Ղազախստանի փոխանցմամբ,  հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պաշտոնական այցով Աստանա է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը: Ընդլայնված ձևաչափով հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող պաշտպանական գերատեսչությունների գործունեության հեռանկարային ուղղությունները»։ Այս մասին ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Քննարկման արդյունքում ստորագրվել է Ղազախստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության պլանը ։

«Կարծում եմ, որ ձեր այցը լավ խթան կհանդիսանա ղազախ-հայկական հարաբերությունների զարգացման համար և կծառայի մեր գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանը»,- հանդիպմանը ասել է գեներալ-գնդապետ Ժակսիլիկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular