ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023-ին ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 222 կարգապահական տույժ. 20 հոգի ազատվել է համակարգից

ԻՐԱՎՈՒՆՔ

2023 թ. ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1099 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 222 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է «Նկատողություն»` 124,

– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 43,

 

– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 28,

– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 6,

– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,

– ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 20:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստված և նախաքննական մարմիններ ուղարկված ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել են 72 քրեական վարույթներ, որոնցից՝

  • 11-ը կարճվել են,
  • 41-ը գտնվում են նախաքննության փուլում,
  • 16-ը միացվել են,
  • 4-ն ուղարկվել են դատարան, գտնվում են դատաքննության փուլում։

2023 թ. ընթացքում ՀՀ ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 5 նիստ. քննարկվել է ոստիկանության 26 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 25 նյութ:

Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 3 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, իսկ 15-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ, որոշվել է ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից, իսկ 3 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների նյութերի և դրանց արդյունքներով կազմված եզրակացությունների քննարկումը հետաձգել։

Նշենք, որ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից են

հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողությունը, և ծառայողական քննությունների, ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկումը կարևորվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular