ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի է ենթադրել, թե ինչ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձաններին. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը միջազգային հանրությանը կոչ է արել դերակատարում ունենալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցախ տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում։

Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ հայկական կողմը չունի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին հետևելու գործիքներ և մեխանիզմներ։ Միաժամանակ, նախարարը նշեց, որ հայկական կողմը կարող է ենթադրել, թե ինչ ճակատագիր է սպասվում մշակութային ու պատմական հուշարձաններին։ Այս համատեքստում նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահի անմիջական հրամանով ջնջվել են հայկական եկեղեցիների գրությունները։ «Հայկական կողմը բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնել է իր մտահոգությունները։ Ավելին, մենք աշխատում ենք այդ հարցով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Հուսանք, որ այս հարցում առաջընթաց կլինի»,- ասաց ԱԳ նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular