ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա ուղղված է մեր ժառանգության, մեր պետականության, մեր 5 հազարամյա պատմության և հայ ժողովրդի ապագա ռենեսանսի՝ վերածնունդի դեմ»․ Էդուարդ Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զարմանում եմ, որ դուք զարմանում եք»,- «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ լրագրողներին։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, օրինաչափություն է՝ իր վարած քաղաքականության տեսանկյունից։

«Նա վարում է Հայաստանի թրքացման ու ադրբեջանացման ուղիղ քաղաքականություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով 2018 թվականից սկսած՝ ազգային ու պետական, հոգևոր արժեքների դեմ արշավը այս նպատակով էր։

Մասնագիտությամբ պատմաբան Էդուարդ Շարմազանովը կոչ ուղղեց  պատմաբաններին․

«Տիկնայք և պարոնայք, այդքան միամի՞տ եք։  Այդքան միամի՞տ եք, որ լուրջ դեմքով բացատրում եք, թե «Հայաստանի պատմությունը համ հայոց պատմություն է, համ Հայաստանի, համ հայ ժողովրդի պատմություն է»։ Ըստ ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը չգիտի՞  ինչ է անում։ Ի՞նչ եք ինքներդ ձեզ համոզում։

Մեր հայոց պատմության վերափոխումը՝ որպես «Հայաստանի պատմության», ունի մեկ նպատակ, որ մենք կտրվենք մեր անցյալից, դառնանք անասուն։ Որ Արցախ չլինի, Արևմտյան Հայաստան չլինի, Վանի թագավորություն չլինի, Տիգրանակերտի ճակատամարտ չլինի, Տիգրան Մեծ չլինի, Վարդան Մամիկոնյանի Ավարայրի ճակատամարտ չլինի։ Դրանք բոլորը Արևմտյան Հայաստանի տարածքում են եղել, այսօրվա Հայաստանի տարածքում չեն եղել։ Եվ լինի միայն 29 800 քառակուսի կմ։

Հաջորդ քայլն է լինելու է «Նիկոլիզմի պատմություն»՝ պարտադիր առարկա, «Սորոսականության պատմություն»՝ պարտադիր առարկա, «Ադրբեջանի և Թուրքիայի պատմություն»՝ պարտադիր առարկա։ Դա է լինելու»։

Հասարակությո՛ւնն անելիք ունի, ընդդիմությունը 2018 թվականից սկսած է այս վտանգները մատնանշել ու զգուշացրել՝ ինչ է սպասվում, ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց նաև՝ այն ամենն, ինչ այսօր շարունակում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը, այս դեպքում, մասնավորապես՝ Հայոց պատմությունն անվանափոխելու տեսքով, ուղղված է մեր ժառանգության, մեր պետականության, մեր 5 հազարամյա պատմության և հայ ժողովրդի ապագա ռենեսանսի՝ վերածնունդի դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular