ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակի լեռնանցքը և Նոյեմբերյանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ճանապաարհային դեպարտամենտից» հայտնում են՝  Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Նաիրիի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի լեռնանցքը և Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ ճանապարհահատվածով կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին բուք է։

Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular