Ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են ՌԴ-ն․ ի՞նչ իրավիճակ է երկրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի օրը Օրլովի շրջանի երկնքում որսացել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է, Օրլովի տարածքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերով որսացել են չորս անօդաչու թռչող սարքեր»,- նշել են նախարարությունից։