ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կիպրոս՝ Սուրբ Նեոֆիտի օր, Ռումինիա՝ Միավորման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1776 - ծնվել է  բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալյանը:
1923- որոշում է ընդունվել պետականացնել Էջմիածնի վանքի թանգարանն իր հնագիտական, դրամատիկական, ազգագրական և գեղարվեստական ժողովածուներով, և հանձնել այն լուսժողկոմատին:
- Երևանում լույս է տեսել «Էկոնոմիչեսկի վեստնիկ Արմենիի» ամսագրի առաջին համարը:
- ՀԽՍՀ լուսժողկոմին առընթեր ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհուրդ:
1924– ծնվել է մեծանուն գրող, բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակը:
1933 - շահագործման է հանձնվել Երևանի ծխախոտի գործարանը:
1945 - ծնվել է  երաժշտագետ, մանկավարժ Սվետլանա Սարգսյանը:
1945 - ծնվել է  բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:
1958– ծնվել է քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
1973- որոշում է ընդունվել ստեղծել  հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ:
1987 - վախճանվել է  քիմիկոս Արամ Նալբանդյանը: 
2002-Գյումրիի «Ալհմաս» հյուրանոցային համալիրում հանդիսավորությամբ բացվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը: 
2005-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազգամիջյան թշնամանք քարոզելու մեղադրանքով կալանավորվել է «Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: 
 2008-Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ է դարձել դանիացի Յան Պոուլսենը: 
2009-Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ  2-3 տարով ազատազրկման դատապարտված 16 անձանց ներում է շնորհել:
2013-Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։ 
2021- Ընդդիմությունն անհնազանդության ավտոերթ է անցկացրել Երևանում  պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հրաժարականը:
2022- «ՔՊ» խորհրդարանական խմբակցությունը ՀՀ նոր օմբուդսմեն է ընտրել Քրիստինե Գրիգորյանին:
2023- հրաժարական է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

41- դավադրության արդյունքում սպանվել են  Գայոս Հուլիոս Գերմանիկոսը (Կալիգուլա) և նրա ընտանիքը:
76 –ծնվել է Հռոմի կայսր Հադրիանոսը:
1705– ծնվել է իտալացի նշանավոր օպերային երգիչ Ֆարինելլին:
1712 - ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Մեծը:
1720 —Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինը հաստատել է Ռուսական կայսրության ծովային կանոնագիրքը:
1732 - ծնվել է Պրուսիայի թագավոր Պիեռ Բոմարշեն:
1776– ծնվել է ռոմանտիզմի ժանրի գերմանացի գրող Էռնստ Հոֆմանը:
1791 - վախճանվել է  ֆրանսիացի քանդակագործ, Սանկտ Պետերբուրգի «Պղնձե ձիավոր» արձանի հեղինակ Էթիեն Մորիս Ֆալկոնեն:
1848– ԱՄՆ-ում ոսկու առաջին ձուլակտորը հայտնաբերելուց հետո սկսվել է Կալիֆոռնիական «ոսկու տենդը»:
1851 - վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին։
1862 - Բուխարեստը հայտարարվել է Ռումինիայի մայրաքաղաք:
1919 — Խորհրդային Ռուսաստանում Սվերդլովի ստորագրությամբ ընդունվել է կազակության դեմ պայքարի հրամանը, որի արդյունքում սկսվել է բոլշևիկների կարմիր տեռորը կազակների և նրանց ընտանիքների դեմ:
1920 —վախճանվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Ամադեո Մոդելյանին: 
1924– սկսվել են առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը:
1935 —ամերիկյան Ռիչմոնդ քաղաքի վաճառակետերում հայտնվել են  «Սերուցքային էլ Կրյուգերից» անվանմամբ գարեջրով ալյումինե տարողություններ:
1953– ծնվել է ռուս նշանավոր երաժիշտ, ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետը:
1965 - վախճանվել է  անգլիացի քաղաքագետ, քաղաքական գործիչ  Ուինսթոն Չերչիլը:
1966 —Մոնբլան լեռան մոտ վթարի է ենթարկվել հնդկական Boeing 707 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 117 մարդ:
1984– թողարկվել է առաջին Էյփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:
1989-վախճանվել է խորհրդային նկարիչ-վունդերկինդ Սաշա Պուտյան, որն իր կարճ կյանքի (12 տարի) ընթացքում ստեղծել է 2279 աշխատանք:
2011– Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողության` պայթյունի հետևանքով զոհվել է 35 մարդ, իսկ մոտ 180-ը վիրավորվել են:
2015 —Ուկրաինայի արևելքում ընթացող  հակամարտության ժամանակ տեղի է ունեցել Մարեուպոլ քաղաքի  «Արևելյան» միկրոշրջանի հրետակոծությունը, որի արդյունքում զոհվել է 31 մարդ, իսկ 117-ը վիրավորվել են:
2016 —վախճանվել է արհեստական բանականության ոլորտում աշխատող ամերիկացի գիտնական Մարվին Լի Մինսկին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular