ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մերժվածը» սերիալի աստղերի մասնակցությամբ ֆիլմ կնկարահանվի Հայաստանում. մենեջերը մանրամասներ է ներկայացնում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

NEWS.am STYLE-ը գրում է.

Հայաստանում իսկական բոլիվուդյան իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ Վարդան Սարգսյանը «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում հանդիպեց «Մերժվածը» հեռուստասերիալի աստղերից մի քանիսին եւ նշեց, որ փորձելու է ամեն ինչ անել ճանաչված դերասաններին Հայաստան բերելու համար:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում հեռուստասերիալում Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանան հաստատեց այդ լուրը` նշելով, որ իրեն, միգուցե, տեսնենք հայկական նախագծում: Դերասանը նաեւ հավելեց, որ Հայաստանում ունի PR մենեջեր, որը զբաղվում է իր այցի հետ կապված աշխատանքներով:

NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցեց Ռոհիտի հայաստանյան մենեջեր Լիլիթ Մովսիսյանի հետ.

«Նախ` ուզում եմ ասել, որ շատ հաճելի է աշխատել նրանց պես ազնիվ եւ լավ մարդկանց հետ: Տեսնելով Հայաստանում նրանց հանդեպ մեծ հետաքրքրությունն ու սերը, որոշեցինք մի հետաքրքիր բան անել եւ նրանց մասնակցությամբ ֆիլմ նկարահանել Հայաստանում, ինչպես նաեւ հանդիպում կազմակերպել երկրպագուների հետ: Այժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Ինձանից բացի` Վարդանն էլ է ձեռնարկում որոշակի քայլեր, եւ երբ գա Հայաստան, միասին կսկսենք աշխատել այս նախագծի շուրջ: Այժմ քննարկումներ են տարվում հովանավորների հետ, եւ սպասում  ենք նրանց պատասխանին»,-նշեց Ռոհիտի մենեջերը` հավելելով, որ ծրագրի՝ հաջողվելու դեպքում, Ռոհիտին կմիանա նաեւ սերիալում Վիրին մարմնավորող Նանդիշ Սանդուն, սակայն մնացած դերասանների եւ այլ մանրամասների մասին Լիլիթը նախընտրեց առայժմ լռել.

«Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր սիրում եւ սպասում են այս նախագծի հաջողությանը»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular