ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…լիկյոր «Everclear»

ՖՈՏՈ

Աշխարհի ամենաթունդ խմիչքներից մեկը «Everclear» լիկյորն է: Նրա  վաճառքը արգելված է Ամերիկայի 13 նահանգներում: Այն աշխարհի առավել «մարդասպան» կոկտեյլների հիմքն է հանդիսանում: Լիկյորները հայտնվել են միջնադարում որպես ալքիմիկոսների, որոնք փնտրում էին փիլիսոփայական քարը, հետազոտությունների կողմնակի արտադրանք: Հենց այդ ժամանակ են հայտնվել տարբեր խոտաբույսերի և մրգերի հիմքովհայտնի լիկյորները,որոնք հաճախ կրել են կրոնական օրդենների անուններ, օրինակ գոյություն ունեցող ամենահին լիկյորներից մեկը  Benedictine-ն է: Սկզբնապես լիկյորները պատրաստվել են որպես դեղամիջոցներ, բայց աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում կորցրել են իրենց բուժական նշանակությունը: Դրանք սկսել են մեծամասամբ պատրաստել տարբեր մրգերից և հատապտուղներից և ծառայել են որպես մարսողությունը խթանող ըմպելիքներ: Քսաներորդ դարում լիկյորների մեջ ալկոհոլի պարունակությունը նվազեցվել է մինչև 20%, և լիկյորները ձեռք են բերել կանանցի խմիչքի համբավ:

Լիկյորների պատմության մեջ մի փոքր խորասուզվելուց հետո հարց է առաջանում, իսկ ինչու՞ է «Everclear»- ը համարվում լիկյոր:Պարզապես այն պատճառով, որ արտադրողը կտրականապես խորհուրդ չի տալիս օգտագործել այդ ըմպելիքը մաքուր վիճակում և այն համարում է  կոկտեյլների, կամ այլ ավելի «մարդկային» լիկյորների հիմք: Այս լիկյորի ալկոհոլային պարունակությունը հասնում է 95 աստիճանի: Ճիշտ է, ԱՄՆ-ի 13 նահանգներում դրա ամրությունը օրենքի պահանջով ստիպված կրճատվել է մինչև 75 աստիճանի: Բուն Ամերիկայում «Everclear»- ը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել հենց կոկտեյլների հիմք հանդիսանալով: Մի կարծեք, որ դա պարզապես սովորական ալկոհոլ է: «Everclear»- ը չունի արտահայտված համ ու հոտ, այդ իսկ պատճառով են բարմենները սիրում են այն: Նման չեզոքությունը ձեռք է բերվում բազմաթիվ զտումների, բարձրորակ հումքի, ինչպես նաև որոշ գաղտնիքների միջոցով, որոնք արտադրողը բնականաբար չի բացահայտում:

 Այս լիկյորն մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես ամենաթունդ ալկոհոլային ըմպելիք: Այնուամենայնիվ, վերջին տարիներին արտադրողները վերացրել են այդ խմիչքին ներկայացվող որոշ պահանջներ, և արդյունքում «Everclear»-ը, որը ժամանակին եղել է լավագույնը, ներկայումս այդպիսին չէ: Նա պահպանել է իր առաջնությունը միայն լիկյորների շարքում: Ընդհանուր հաշվարկով առաջատարը լեհական «Spiritus» - ն է: Այդ օղին (համենայն դեպս լեհերը դրան այդպես են ասում) ունի  96 աստիճան թնդության ամենամաքուր ալկոհոլ: Ինչպես  «Everclear» -ի դեպքում է անհայտ է, թե արդյո՞ք կան այն առանց նոսրացնելու խմող մարդիկ: Համենայն դեպս նշենք, որ լեհերը նախազգուշացնում են, որ այդ ըմպելիքի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, այդ թվում  կուրության:Ավելացնենք միայն, որ «Everclear» լիկյորը քիչ է հայտնի, քանի որ այն հիմնականում օգտագործում են բարմենները այլ լիկյորներ և կոկտեյլներ պատրաստելու համար:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular