ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում ադրբեջանցի եղբայրները՝ 2-ը 10 տարեկան, հարձակվել են իրանցու վրա և դանակահարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում ադրբեջանցի եղբայրները բնակելի շենքում ներխուժել են հարևանների մեկի՝ իրանցու բնակարան և դանակի հարվածներ հասցրել:

Պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ շենքում բնակվող ադրբեջանցու 10-ամյա երկու որդիները վերելակում վիճաբանել են Իրանից ժամանած 37-ամյա հարևանի հետ։ Shot թելեգրամյան ալիքը գրում է, որ դրանից հետո դպրոցականները կանչել են իրենց 24-ամյա եղբորը (տեսանյութում երեք եղբայրներն են) և ներխուժել իրանցու բնակարան։ Տղամարդուն ծեծել են, իսկ տղաներից մեկը դանակի մի քանի հարված է հասցրել նրան։

Իրանցու վիճակը ծանր է՝ խորը վերքերի պատճառով զարգացել է սրտանոթային և շնչառական սուր անբավարարություն, նա միացվել է թոքերի արհեստական օդափոխության համակարգին։ Հարցաքննության ժամանակ երեխաները պնդել են, որ տղամարդն է առաջինը դանակով հարձակվել իրենց վրա, սակայն շենքի բնակիչները պնդում են, որ ամեն ինչում մեղավոր են եղբայրները։ Նրանց խոսքով՝ տղաներն են սկսել կոպտել իրանցուն, և նման վարքագիծ նրանց մոտ նախկինում էլ է նկատվել։

Հարուցվել է քրեական գործ։ Ավագ եղբորը սպառնում է 14 տարվա ազատազրկում: Հստակեցվում է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է և չի աշխատում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular