ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոցքի, Ամասիայի, Արագածի ավտոճանապարհներին բուք է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 24-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Արարատի, Էջմիածնի, Թալինի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպատամենտից:

Առատ ձյան եւ սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Գորայք, Ջերմուկի ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նորավան-Լծեն-Տաթեւ, Մ-9 միջպետական ճանապարհից դեպի Շինուհայր-Տաթեւ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները փակ են ծանրաքաշ եւ կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Աշոցքի, Ամասիայի, Արագածի ավտոճանապարհներին բուք է։ Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Արագածի տարածաշրջանի եւ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական եւ հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular