2023 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,726
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,726:
Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ մանրամասնելով, որ տվյալ ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 37,306-ով կամ 5.3%-ով։