ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրազդանում այս գիշեր գայլեր են նկատվել (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենդաների պաշտպանության «Շարիկ» կազմակերպությունը հայտնել է․

«Հրազդանի միկրոշրջանի Չերեմուշկա թաղամասում, և 8րդ մանկապարտեզի հարակից թաղում (91, 89, 88, 87 շենքերի հատված) այս գիշեր նկատվել են գայլեր։ Բոլոր նրանք, ովքեր տուն են վերադառնում ուշ ժամի, կամ գնում են աշխատանքի շատ վաղ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ։

Իսկ նրանց, ովքեր շների սպանդ էին կազմակերպում և այդ սպանդը ողջունում, որովհետև վախենում են շներից, կամ շների հաչոցը իրենց խանգարում էր, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ! Շների փոխարեն եկել են չհաչացող կենդանիներ։ Իրենցից հաստատ չեք վախենա, ավելի ճիշտ չեք հասցնի վախենալ... Ինչքան հիշում ենք հենց Չերեմուշկայում էլ արել են սպանդ։ Դուք շատ խելացի եք! Լինելով ծայրամասային թաղամաս ու շենքի կողքը ունենալով ամայի դաշտեր, սպանել թաղի շներին` հանճարեղ որոշում էր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular