ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը կասկածում է, որ ԱՄՆ-ն կարող է համոզել Թուրքիային՝ թույլ տալ ռազմանավերի անցումը Սև ծովով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի համոզել Թուրքիային փոխել նավարկության կանոնները Սև ծովում և թույլ տալ, որ ռազմանավերը մտնեն նեղուցներով։

«Չեմ կարծում, որ նրանց հաջողվի»,- ասել է Սերգեյ Լավրովը: Այսպես է ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերի հայտարարությունը, ըստ որի՝ որ Միացյալ Նահանգները ցանկանում է Թուրքիային կոչ անել թուլացնել Սև ծովում նավագնացության կանոնները։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի շրջապատում գտնվող աղբյուրը, Թուրքիայի դիրքորոշումը՝ իր վերահսկողության տակ գտնվող նեղուցներով ռազմանավերին թույլ չտալու վերաբերյալ, մնացել է նույնը։

Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցումն արգելված է 1936 թվականին ընդունված Մոնտրոյի կոնվենցիայով, որը սահմանում է Թուրքիայի լիակատար ինքնիշխանություն այս նեղուցների նկատմամբ։ 2022 թվականի մարտին Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանություններին տեղեկացրել է Կոնվենցիայի 19-րդ կետի կիրառման մասին։ Կոնվենցիայի 19-րդ կետն արգելում է ռազմանավերի անցումն այդ նեղուցներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular