ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման վայրում հրթիռի բեկորներ են հայտնաբերվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելգորոդի մերձակայքում Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում, ենթադրաբար, հակաօդային կառավարվող հրթիռի բեկորներ են հայտնաբերվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունները։

«Ներկայումս կատարվում են օդանավի բեկորների և մետաղական կոնստրուկցիաների որոնում մեծ տարածքի վրա։ Գետնի վրա հայտնաբերվել են տարրեր, որոնք հաստատում են օդանավի վրա արտաքին ազդեցությունը: Դրանք կուղարկվեն փորձաքննության»,- ասել է աղբյուրը։

Ինքնաթիռն ընկել է հունվարի 24-ի առավոտյան, այն ուղեւորվում էր Մոսկվայի մարզից Բելգորոդ։ Ռուսական կողմը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի զինվորական, որոնք նույն օրը ծրագրված գերիների փոխանակման էին գնում «192-ից 192» ձևաչափով։ Ինքնաթիռում եղել են նաև երեք ուղեկցող անձինք և անձնակազմի վեց անդամներ, ոչ ոք ողջ չի մնացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular